Բաժիններ՝

Օբաման սպառնացել է Նեթանյահուին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դժգոհություն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարություններից և զգուշացրել է, որ Վաշինգտոնը կարող է վերանայել մերձավորարևելյան իր դաշնակցի հետ հարաբերությունները:

Օբաման իր այս դիրքորոշման մասին հեռախոսազրույցի ժամանակ իրազեկել է Իսրայելի վարչապետին: Ավելի վաղ՝ նախընտրական կամպանիայի ժամանակ, Նեթանյահուն հայտարարել էր, որ թույլ չի տա պաղեստինյան պետության ստեղծում, սակայն ավելի ուշ նա փոխել է իր դիրքորոշումը և հայտնել է, որ պատրաստ է ճանաչել այն:

Նեթանյահուն իր հայացքները բացատրում էր նրանով, որ Պաղեստինի ինքնավարությունը հրաժարվում է Իսրայելը ճանաչել որպես հրեա ժողովրդի հայրենիք, ինչպես նաև նրանով, որ Գազայի հատվածը շարունակում է վերահսկել ՀԱՄԱՍ արմատական խմբավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031