«ԵՏՄ-ն մեզ բերման ենթարկեց և կալանավորեց, հիմա էլ ընդհանուր արժույթի հետ կապված հայտարարություն են անում»

Վերջին օրերի զարգացումները փաստում են, որ Հայաստանը հնարավորություն ունի արագ դիվերսիֆիկացնել իր վարած քաղաքականությունը, որը ժամանակային առումով սահմանափակված չէ: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«ԵՏՄ-ն մեզ բերման ենթարկեց և կալանավորեց, հիմա էլ ընդհանուր արժույթի հետ կապված հայտարարություն են անում: Պետք է նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունները միշտ էլ խոչընդոտել են Եվրամիության հետ հարաբերություններին: Ինչ վերաբերում է «և՛-և՛» տարբերակի քննարկմանը, դա հռետորաբանություն է, իրականության հետ կապ չունի, Հայաստանը վաղ թե ուշ պետք է իր գլխի ճարը տեսնի»,- ասաց Ռ. Մեհրաբյանը:

Նրա խոսքով, Հայաստանը՝ Եվրամիության հետ համագործակցելով, ամրապնդում է իր տնտեսական ռեսուրսները, որոնք սեպտեմբերի 3-ից փոսի մեջ էին հայտնվել:

Իսկ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ ինքը բազմիցս ասել է, որ Եվրոպան Հայաստանից չի հրաժարվելու, քանի որ մեր երկիրը աշխարհաքաղաքական կարևոր դիրք ունեցող երկիր է: «Վերջին շրջանում ԵՄ-ի հետ ակտիվությունը շարունակվում է, շուտով Հայաստանի հետ կստորագրվի Ասոցացման պայմանագիրը, որը եվրոպական կողմից հետաձգվել էր Ուկրաինայի դեպքերի հետ կապված»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Վերջինս նկատեց, որ Թուրքիան գերտերություն է դառնում, աշխարհում որոշ ոլորտներում առաջին հնգյակում է, իր տնտեսությունը ընդլայնելու ռազմավարություն ունի, որոնք հետագայում խնդիրներ են առաջ բերելու ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի համար, հետևաբար՝ Հայաստանն այստեղ առանցքային կարևորության երկիր է դառնում:

 

Տեսանյութեր

Լրահոս