Ինչպես ազատվել սնկից տնային պայմաններում

Steptohealth.ru կայքը գրում է, որ օնիխոմիկոզը սնկային հիվանդություն է, որը վարակում է ոտքերի և ձեռքերի եղունգները: Այն առավել հաճախ հանդիպում է ոտքերի եղունգների վրա, քանի որ մարմնի այդ հատվածում սնկերի առաջացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում: Ողջ խնդիրն այն է, որ մարմնի այս հատվածը գրեթե միշտ ծածկում են կոշիկները, ինչի արդյունքում խոնավություն է առաջանում, որը հիանալի միջավայր է բակտերիաների բազմացման համար: Ամենահեշտն այս խնդրից խուսափելն է, սակայն կան որոշ միջոցներ, որոնք կօգնեն պայքարել դրա դեմ:

1. Քացախ. 1 լիտր ջրում 1 բաժակ խնձորի քացախ լցրեք, ոտքերը դրեք դրա մեջ և պահեք, քանի դեռ ջուրը չի սառել: Ապա հանեք ոտքերը ջրից և լավ չորացրեք:

2. Սննդի սոդա.  Սոդայի միջոցով ևս կարելի է պայքարել սնկերի դեմ: Սոդան խառնեք քիչ քանակով ջրի հետ այնպես, որ ստացվի պինդ մասսա, ապա ստացվածը քսեք եղունգի վնասված մասին: Մի քանի րոպե թողեք եղունգի վրա, ապա լվացեք ոտքերը և լավ չորացրեք:

3. Սոխ. Կարելի է սոխը հարել բլենդերով կամ էլ մանր կտրատել: Ապա թաց տամպոնով ստացվածը քսեք եղունգի վնասված հատվածին և թողեք 30 րոպե: Ապա լվացեք այն և չորացրեք:

4. Ձիթապտղի յուղ: Մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղը խառնեք օրեգանոյի յուղի հետ և քսեք վնասված հատվածին:

Այս միջոցները կարող են արդյունավետ լինել սնկերից ազատվելու համար: Սրանք կարելի է օգտագործել մի քանի շաբաթների ընթացքում, եթե ալերգիկ ռեակցիաներ չեն առաջանում: Եթե դրանք չեն օգնում, ապա ավելի լավ է՝ դիմեք մասնագետի օգնությանը:

Թարգմանությունը 168.am-ի

 

Տեսանյութեր

Լրահոս