Բաժիններ՝

Վաղվա մեր բողոքի ակցիան ուղղված է Վրաստանի փրկությանը. Սաակաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մարտի 21-ին Թբիլիսիի կենտրոնում նշանակված իրենց կուսակցության բողոքի ակցիան ուղղված է երկրի փրկությանն ու երկիրը ճիշտ ուղի վերադարձնելուն.

«Դա միայն «Ազգային շարժման» ակցիան չէ: Այսօր Վրաստանում բոլորը՝ անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ մեր հայացքներից ու մեր անցյալից, հասկանում են, որ երկիրը չի գնում ճիշտ ուղղությամբ: Անհրաժեշտ է, որ ժողովուրդը խաղաղ արտահայտի Սահմանադրության շրջանակներում իր կարծիքը, քանի որ կան սպառնալիքներ, որ երկրի բացասական գործընթացները ստանում են անդառնալի բնույթ»:

Սաակաշվիլին մանրամասնել է, որ խոսքը գնում է աշխատատեղերի կորստյան, Վրաստանի միջազգային հեղինակության վատթարացման, կոռուպցիայի, ընտանեվարության ու հանցավոր նոր ալիքի աճի մասին. «Դրա համար էլ այդ ակցիան ավելին է, քան՝ քաղաքական շահերի համար ակցիան: Դա ընտրության, երկրի փրկության ու երկիրը ճիշտ ճանապարհի վրա դնելու համար ակցիա է»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս