Մարգվելաշվիլին մայիսին չի մեկնի Մոսկվա

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ներկա չի գտնվի ֆաշիզմի դեմ տարած Հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահադեսին, որը մայիսի 9-ին անցկացվելու է Մոսկվայում:

Այս մասին երեկ հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին. «Վրաստանի նախագահը մայիսի 9-ի հրավեր է ստացել, սակայն որքանով տեղյակ եմ, նա ներկա չի գտնվի այնտեղ»:

Ավելի վաղ Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Մոսկվա մեկնելուց հրաժարվել են Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, ԱՄՆ-ի նախագահները, Գերմանիայի կանցլերը, Մեծ Բրիտանիայի վարչապետը: Ֆրանսիայի նախագահի այցը հարցականի տակ է:

Տեսանյութեր

Լրահոս