
ԵՄ-ը «Արևելյան գործընկերության» երկրների հետ հարաբերությունները կամրապնդի տարբերակված ձևով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի անդամ երկրները պայմանավորվել են տարբերակված մոտեցում ցուցաբերել «Արևելյան գործընկերության» անդամ երկրներին: ԵՄ-ը շեշտը դնելու է գործընկեր երկրների պետական ինստիտուտների ամրապնդման վրա:
Այս մասի նշված է ԵՄ-ի՝ միջազգային հարցերով խորհրդի ամփոփիչ փաստաթղթում. «ԵՄ-ն ամբողջովին հավատարիմ է «Արևելյան գործընկերությանը»: Նա բոլոր վեց գործընկերների հետ հարաբերությունները կամրապնդի տարբերակված ձևով:
Հատուկ ջանքեր պետք է գործադրվեն պետականաշինության, մարդկանց միջև շփումների, շուկայական հնարավորությունների ու փոխկապակցվածության ոլորտում համագործակցության ուժեղացման ուղղությամբ»:
ԵՄ-ը նաև ակնկալում է իր անդամ բոլոր երկրների կողմից Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի հետ ստորագրված Ասոցացման համաձայնագրերի շուտափույթ վավերացում: Սրանից առաջ հաղորդվել էր, որ Հայաստանը եվրաինտեգրման ցուցանիշներով «Արևելյան գործընկերության» երկրների թվում չորրորդն է: