Բնական դեղամիջոց՝ արյան մեջ շաքարի մակարդակը և նյութափոխանակությունը կարգավորելու համար
healthyfoodstar.com կայքն առաջարկում է դեղատոմս, որը բաղկացած է 2 համեղ համեմունքներից՝ դարչինից և մեխակից: Այս դեղատոմսը կլավացնի ձեր նյութափոխանակությունը, կկարգավորի արյան մեջ շաքարի մակարդակը և դրական ազդեցություն կունենա ամբողջ օրգանիզմի առողջության վրա: Մյուս առողջարար հատկանիշների հետ մեկտեղ՝ դարչինը կարգավորում է շաքարի մակարդակը, պայքարում սնկային բորբոքումների դեմ, հանգստացնում այտուցները, ինչպես նաև հզոր հակաօքսիդանտ է:
Առողջարար իր հատկանիշներով մեխակն առաջատար համեմունքներից մեկն է: Այս բաղադրատոմսն օգնում է օրգանիզմից հեռացնել թույները, հանգստացնել ատամնացավը և, ընդհանուր առմամբ, շատ լավ է առողջության համար:
Բաղադրիչներ
- Դարչինի 2 ձողիկ
- 3 գրամ մեխակ
- 5լ ջուր
Պատրաստման եղանակը
Խառնեք բոլոր բաղադրիչները տարայի մեջ և 5 օր պահեք սառնարանում: Վաղ առավոտյան՝ դատարկ ստամոքսին, խմեք 100մլ այս ըմպելիքից: Կարող եք խմելուց առաջ քամել այն: Երբ տարայի մեջ կմնա 400 մլ, նոր չափաբաժին պատրաստեք: 3 շիշ խմելուց հետո 15 օր դադար տվեք: Անհրաժեշտության դեպքում կրկնեք բուժումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը