Բնական 8 միջոց՝ մաշկի ավելորդ մսագնդերի դեմ

Մաշկային մսագնդերն առաջ են գալիս մաշկի հաստ շերտերում մազանոթների և կալոգենի կուտակման արդյունքում: Մաշկի գնդիկները կոչվում են  ակրոխորդոն (acrochordon):

Այս մսագնդերը լինում են փոքր չափերի:  Դրանք հիմնականում հայտնվում են կոպերին, պարանոցի հատվածում, ձեռքերին, կրծքի ներքևի հատվածում և թևատակերում: Այսպիսի տհաճ երևույթ կարող է ի հայտ գալ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտ: Ըստ healthyfoodteam.com-ի՝  բժշկի շտապելու փոխարեն՝ կարող եք տան պայմաններում ազատվել այդ մսագնդերից՝ օգտագործելով մի քանի պարզ միջոցներ:

1. Խնձորի քացախ

Սա ամենաարդյունավետ միջոցներից մեկն է, որը կօգնի ազատվել պարանոցի շրջանի մսագնդերից: Բամբակը թրջեք քացախի մեջ և քսեք մաշկի այդ հատվածին: Մեկ ամիս շարունակ կրկնեք բուժումը՝ մաշկն ամբողջովին մաքրելու համար:

Կարդացեք նաև

2. Գերչակի յուղ

Փոքր-ինչ գերչակի յուղը խառնեք սննդային սոդայի հետ՝ մինչև խյուսանման զանգված ստանալը: Ստացվելու է կպչուն զանգված: Տարածեք անցանկալի մսագնդերի վրա և կատարեք այս գործողությունը 2-4 շաբաթ, և կտեսնեք, որ աստիճանաբար մսագնդերն անհետանում են:

3. Արքայախնձորի (անանաս) հյութ

Սա գրեթե ամենահեշտ միջոցներից մեկն է, որը կօգնի ազատվել մսագնդերից: Արքայախնձորի հյութն օրական առնվազն 2-3 անգամ քսեք և մի լվացեք: Կրկնեք այս գործողությունն առնվազն 10 օր՝ մինչև բոլոր մսագնդերը թափվեն:

4. Կպչուն ժապավեն (клейкая лента)

Կպչուն ժապավենի մի փոքրիկ կտոր կպցրեք մսագնդերին և թողեք 10-12 օր՝ մինչև մսագնդերը չորանան և ընկնեն:

5. Սոխի հյութ

Գլուխ սոխը կտրեք, աղ ավելացրեք և թողեք մնա ամբողջ գիշեր: Վաղ առավոտյան  քամեք հյութը և ամեն երեկո քսեք այդ հյութը մսագնդերին: Գործողությունը կատարեք 10-12 օր:

6. Բանանի կեղև

Բանանի կեղևը շատ արդյունավետ միջոց է մսագնդերը հեռացնելու համար:  Բանանի կեղևից մի փոքր մաս կտրեք և դրեք մսագնդերի վրա: Վիրակապով փաթաթեք և թողեք ամբողջ գիշեր մնա: Կրկնեք սա ամեն օր՝ մինչև մսագնդերի վերանալը:

7. Թեյի ծառի յուղ

Թեյի ծառի յուղը համարվում է մսագնդերի դեմ պայքարում ամենաարդյունավետ միջոցներից մեկը: Բամբակի վրա 2-3 կաթիլ յուղից լցրեք, այնուհետև զգուշորեն մաքրեք մսագները շրջանաձև շարժումներով: Կրկնեք այս գործողությունը մեկ շաբաթ անընդմեջ, օրական առնվազն 2 անգամ:

8. Եղունգների լաք

Եղունգների լաքը նույնպես հրաշալի միջոց է մսագնդերից ազատվելու համար: Անցանկալի հատվածին քսեք եղունգների լաքը, թողեք չորանա, որից հետո հեռացրեք: Կրկնեք գործողությունը օրական 3 անգամ՝ մի քանի օր շարունակ՝ մինչև մսագնդերը լիովին մաքրվեն:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս