«Մենք Հայաստանին այլընտրանք չենք կարող առաջարկել». Եվրախորհրդարանի փոխնախագահ

«Եվրոպական միությունը փորձում է հասկանալ Հայաստանի որոշումը և առաջ շարժվել»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկին՝ անդրադառնալով Հայաստանի կատարած աշխարհաքաղաքական ընտրությանը: Նա նշեց, որ հարգում են Հայաստանի որոշումը՝ միանալ Եվրասիական տնտեսական միությանը: «Անկեղծ ասած, ես նշել եմ, որ այդ կառույցը երկար ապագա չունի, ամեն դեպքում: Ակնհայտորեն մենք գիտենք, թե ինչպիսին է Հայաստանի աշխարհաքաղաքական վիճակը և ես հասկանում եմ, որ Ձեր քաղաքական ընտրությունը կախված է անվտանգության պատճառներից: Մենք փորձում ենք դա հասկանալ և կարծում եմ, որ մենք Հայաստանին այլընտրանք չենք կարող առաջարկել»,- նշեց նա:

Ռիչարդ Չանռեցկիի հետ հարցազրույցը՝ ավելի ուշ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031