Ռուսաստանը պետք է հրաժարվի վրացական տարածքների անկախությունը ճանաչելուց. ԱՄՆ պետդեպարտամենտ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը պետք է հրաժարվի վրացական տարածքների՝ Աբխազիայի ու Ցխնվալի շրջանի (Հարավային Օսիա) անկախությունը ճանաչելուց:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին՝ մեկնաբնելով այսօր Մոսկվայի ու Ցխինվալի միջև պլանավորված «դաշնակցության ու ինտեգրման մասին» պայմանագրի ստորագրումը.

«Աբխազիայի ու Հարավային Օսիայում հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը հստակ է: Այդ շրջանները Վրաստանի տարածքի անքակտելի մասն են, և մենք շարունակում ենք աջակցել Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

ԱՄՆ-ը լեգիտիմ չի ճանաչում Ռուսաստանի ու վրացական տարածք Հարավային Օսիայի դե-ֆակտո առաջնորդների միջև այսպես կոչված պայմանագիրը: Ռուսաստանը պետք է կատարի իր բոլոր պարտավորությունները, որոնք նա ստանձնել է 2008 թվականի հրադադարի մասին համաձայնագրով»:

Տեսանյութեր

Լրահոս