Որն է կապանում բրուցելյոզի տարածման աղբյուրը

Աշխատանքները շարունակվում են պարզելու համար` արդյոք Կապանում բրուցելյոզի վարակի աղբյուրը սպանդանո՞ցն է, թե՞ ոչ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից 168.am-ին փոխանցեցին, որ սպանդանոցը, որի աշխատակիցները վարակվել էին բրուցելյոզով, չի աշխատում:

Նշենք, որ ըստ Առողջապահության նախարարության՝ ընդհանուր առմամբ բրուցելյոզով հիվանդ 17 մարդ էր հայտնաբերվել: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն՝ տեսուչները հիվանդներից պարզել են, որ բոլորն աշխատել են «Գյուղարտ» ՓԲԸ-ին պատկանող սպանդանոցում, որը գտնվում է Կապան քաղաքի վարչական տարածքում և իրականացրել է մանր եղջերավոր կենդանիների մորթ:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031