Բաժիններ՝

Վստրեչի Ապերը` Մհեր Սեդրակյանի հետ ունեցած իր հարաբերությունների մասին. fnews.am

Երեկ մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Նուբարաշենում տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո, որոշ թաղային հեղինակություններ վերանայել են իրենց հարաբերությունները ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի ՝Թոխմախի Մհերի հետ, ում անունը այս օրերին կապում էին Երրորդմասցի Լյովիկի սպանության հետ:

Թե ինչքանո՞վ կարող էին այս խոսակցությունները որեւէ կապ ունենալ իրականության հետ եւ թե արդյո՞ք կա լարվածության որեւէ երանգ ԱԺ պատգամավոր-հայտնի հեղինակություն հարաբերություններում, Fnews-.am-ը փորձեց ստանալ Արամ Վարդանյանի `Վստրեչի Ապերի մեկնաբանությունը, ով սկզբում չցանկացավ պատասխանել կայքին հետաքրքրող հարցերին, սակայն համառ պնդումներից հետո, վերջինս շատ հստակ պատասխանեց, որ այն ինչի մասին խոսում ու գրում են ուղղակի անհեթեթություն ու ապատեղեկատվություն է.

«Մհեր Սեդրակյանը իմ ավագ ընկերն է ու լավ բարեկամը, այնպես որ, ոչ ոք եւ ոչ մի բան չի կարող ստվեր գցել մեր ընկերական ու բարեկամական հարաբերությունների վրա: Ինչ-որ բան գրելուց ու խոսելուց առաջ մի քիչ մտածել է պետք :

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս