 
                        Հայաստանը կմասնակցի MITT միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին
 
                                    Մարտի 18-21-ը Հայաստանը կմասնակցի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք MITT միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի զարգացման հիմնադրամը՝ նշելով, որ ցուցահանդեսին այս տարի մասնակցում է 203 երկրից 2056 ընկերություն:
Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն Հայաստանի զբոսաշրջային արդյունքները, պատմամշակութային եւ քրիստոնեական հարուստ ժառանգությունը` ամրապնդելու եւ խթանելու Հայաստանի՝ որպես զբոսաշրջային երկրի կայուն եւ գրավիչ զարգացող վարկանիշը:
Ցուցահանդեսը նաեւ մասնավոր հատվածի համար հարթակ է` գործարար կապերի հաստատման, նոր պայմանագրերի կնքման եւ ներգնա զբոսաշրջության ծավալների խթանման համար:
Ռուսաստանյան զբոսաշրջության շուկան, մասնավորապես, հանդիսանում է Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության խթանման թիրախային ուղղություն: Այս համատեքստում Հայաստանի մասնակցությունը նպատակ ունի առավելագույնս իրացնել զբոսաշրջային ոլորտում առկա հայ-ռուսական համագործակցության մեծ ներուժը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        