Բաժիններ՝

Ամերիկացի միլիարդատիրոջը սպանություն գործելու համար սպառնում է մահապատիժ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում միլիարդատեր Ռոբերտ Դերսթին պաշտոնապես մեղադրել են իր օգնական Սյուզան Բերմանին սպանելու մեջ: Սրանից առաջ Դերսթին կալանավորել են Նոր Օռլեանում, ինչը տեղի էր ունեցել այն բանից հետո, ինչ նա իր կյանքի մասին պատմող ֆիլմի նկարահանման ժամանակ ասել էր այնպիսի խոսքեր (կարծելով, թե բարձրախոսը միացված չէ), որոնք կարելի է մեկնաբանել որպես խոստովանություն:

Դերսթը մեղադրվել է առաջին աստիճանի սպանություն գործելու մեջ, ինչը նշանակում է, որ եթե նա մեղավոր ճանաչվի, ապա կարող է դատապարտվել մահապատժի: Սպանությունը, որում մեղադրում են մագնատին, կատարվել է 2000 թվականի վերջին: Բերմանին Բևեռլի Հիլսում գտնվող իր տանը հայտնաբերել են հրազենային վնասվածքից մահացած վիճակում:

Դերթսը նախկինում արդեն իսկ դատապարտված է եղել սպանության գործով: 2001 թվականին նա սպանել էր իր հարևանին և մասնատել էր նրա դիակը: Սակայն դատարանում հաջողվել էր ապացուցել, որ նա դա արել է ինքնապաշտպանության շրջանակներում: 2003 թվականին նա դատապարտվեց 5 տարվա ազատազրկման, սակայն 2006 թվականին վաղաժամ հայտնվեց ազատության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031