«Եվրամիության հետ բանակցությունների ավարտական փուլում ենք». Էդվարդ նալբանդյան
«Եվրամիության հետ բանակցությունների ավարտական փուլում ենք, բանակցությունների ընթացքում խորհրդակցություններ են անցկացվում եվրոպացի գործընկերների հետ: Ավարտից հետո հնարավոր կլինի ստորագրել փաստաթուղթ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝պատասխանելով հարցին, թե ինչ է սպասվում Ռիգայում կայանալիք հանդիպման ժանանակ:
Նա չմանրամասնեց, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը: Է. Նալբանդյանը չպատասխանեց նաև հարցին՝ արդյոք ժամանակը չէ՞ վերանայելու անվտանգության երաշխիքները՝ հաշվի առնելով սահմանն տիրող լարվածության մեծացումը: