WTI տեսակի նավթի գինը նվազել է մինչև վերջին վեց տարվա նվազագույն մակարդակի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան WTI տեսակի նավթի գինը նվազել է մինչև վերջին վեց տարվա նվազագույն մակարդակի: Այսօր առավոտյան WTI տեսակի մեկ բարել նավթի գինը նվազել է 0.63 դոլարով և կազմել 44 դոլար և 21 սենթ: Դա նավթի այդ տեսակի համար ամենացածր գինն է՝ սկսած 2009 թվականի մարտից:

Ինչ վերաբերվում է Brent տեսակի նավթին, ապա այն իր հերթին նվազել է 0.49 դոլարով և կազմել 54 դոլար ու 18 սենթ: Վերլուծաբանների կարծիքով՝ նավթի համաշխարհային գնանկման շարունակման պատճառն ԱՄՆ-ում ու Չինաստանում ածխաջրածինների պաշարների ավելացումն է: Չինաստանը նավթի ցածր գների պայմաններում մեծացնում է իր պաշարները:

Տեսանյութեր

Լրահոս