Բաժիններ՝

Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահների հանդիպումն Աստանայում տեղի կունենա մարտի 20-ին

Новости-Казахстан լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի, Ռուսաստանի ու Բելառուսի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևի, Վլադիմիր Պուտինի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի եռակողմ հանդիպումն Աստանայում կանցկացվի մարտի 20-ին:

Այս մասին հայտարարել է Նազարբաևի մամլո քարտուղար Դաուրեն Աբաևը. «Ներկա դրությամբ ռուսական ու բելառուսական կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը: Բանակցությունները պետք է անցկացվեին մարտի 13-ին, սակայն դրանք հետաձգվեցին երեք երկրների առաջնորդների աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով»:

Մարտի 11-ին Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Աստանայի հանդիպումը ոչ թե չեղյալ է հայտարարվել, այլ՝ հետաձգվել է մի քանի օրով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս