Խոշոր ավտովթար` Երևանում. կան տուժածներ
Մարտի 15-ին, ժամը 20.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածում` խաչքարի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին և շրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Վիլնյուսի փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում «Նիսան» մակնիշի 02PR101 պ/հ (վարորդ Գևորգ Օհանյան ծնվ.1992թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել (մոտ 2.5 մ) թիվ 23 շենքի մոտակայքում կայանված «Վոլկսվագեն» մակնիշի 34SQ049 պ/հ (վարորդ Սարգիս Գևորգյան ծնվ.1989թ.) ավտոմեքենայի վրա:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Գ.Օ.-ը և ուղևոր Վ. Ա.-ը (ծնվ.1991թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Գր.Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել «Նիսան» մակնիշի ավտոնմեքնան և փակել գազի բալոնի փականը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն