Բաժիններ՝

ԱՄՆ-ը մտադիր չէ կրճատել Աֆղանստանում գտնվող իր զորամիավորումը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ը պլանավորում է հրաժարվել մինչև տարեվերջ Աֆղանստանում իր զորախմբի կրճատումից: Որոշումը դեռ ընդունված չէ, սակայն քննարկման փուլում է: Այս մասին գործակալությանը հայտնել են աղբյուրները:

Գործակալության տվյալներով` հաջորդ տարի Աֆղանստանում մնալու է 9800 ամերիկացի զինծառայող: Ներկայումս Աֆղանստանում գտնվում է հենց այդքան զինծառայողից բաղկացած զորամիավորում: Ավելի վաղ Պենտագոնը խոստացել էր մինչև տարեվերջ այն կրճատել գրեթե կրկնակի` մինչև 5500 մարդու:

Զորախումբը ներկա չափով պահպանելու մասին որոշումը ԶԼՄ-ները շաղկապում են Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի խնդրանքի հետ: Ակնկալվում է, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման գրաֆիկը կհրապարակվի մարտի վերջին, երբ Աֆղանստանի նախագահը կայցելի ԱՄՆ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս