
Թուրքիայի զինված ուժերում շեշտակիորեն աճել է ինքնասպանությունների թիվը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` վերջին տարիներին Թուրքիայում շեշտակիորեն աճել են զինծառայողների ինքնասպանությունների դեպքերը: Վերջին 10 տարում Թուրքիայի զինված ուժերն ինքնասպանությունների տեսքով ավելի շատ կորուստներ են կրել, քան` ռազմական բախումների ժամանակ:
Մասավորապես, վերջին 10 տարում («Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ) գրանցված բախումների հետևանքով Թուրքիայի զինված ուժերի կորուստները կազմել են 818 զինծառայող: Միևնույն ժամանակ (մահաբեր ելքով) ինքնասպանություն է գործել 934 զինծառայող:
2002-2012 թվականներին զինված ուժերում գրանցվել է ինքնասպանության 983 դեպք, ինքնասպանության ևս 158 դեպք է գրանցվել վերջին 3 տարում: Վերջին 2.5 տարում ինքնասպան է եղել 29 ենթասպա: