Բնական ըմպելիք առողջության և քաշը կորցնելու համար
Այս հրաշալի ըմպելիքն օգնում է բարձրացնել օրգանիզմի իմունիտետը, լավացնել մարսողական համակարգը, դուրս հանել օրգանիզմից բոլոր տոքսիններն ու այրել ավելորդ կալորիաները:
Բաղադրություն
- 1 թարմ կոճապղպեղ (имбирь)
- 4 խնձոր
- 1 կիտրոն
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները կեղևազատեք և լցրեք բլենդերի մեջ: Խառնեք բոլոր բաղադրիչները, որպեսզի համասեռ զանգված ստացվի: Եթե ըմպելիքի համը չափազանց ուժեղ է՝ փոքր-ինչ ջուր ավելացրեք խառնուրդին: Պատրաստելուց անմիջապես հետո խմեք այն:
Ըմպելիքը հարուստ է վիտամիններ A, B, C-ով և հրաշալի միջոց է երիկամների համար, քանի որ այն վերականգնում է դրանց աշխատանքը և մաքրում ամբողջ օրգանիզմը տոքսիններից և վնասակար մանրէներից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը