ԱՄՆ արդարադատության նախարարությունը խոշոր բանկերից պահանջելու է մեկական միլիարդ դոլար

Bloomberg գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ արդարադատության նախարարությունը մտադիր է մի շարք խոշոր բանկերից բռնագանձել մոտ մեկական միլիարդ դոլար` արժութային շուկաներում ապօրինի մանիպուլյացիաների համար: Այս մասին հայտնել են գործակալության աղբյուրները:

Դժգոհություններն առնչվում են բրիտանական Barclays և Royal Bank of Scotland, շվեյցարական UBS, ինչպես նաև ամերիկյան Citigroup և JPMorgan Chase բանկերին: Դատախազներն այդ բանկերին համոզում են ընդունել իրենց մեղավորությունը: Բացի այդ, հայցեր են պատրաստվում մի շարք ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնց անունները չեն հրապարակվում:

Արժութային մեքենայությունների մասշտաբային հետաքննության ընթացքում վեց բանկ արդեն իսկ համաձայնվել է կարգավորիչին վճարել մոտ 4.3 միլիարդ դոլար: Վերջնական գումարը կհաստատվի ավելի ուշ` իրավաբանական ընթացակարգերի արդյունքում և կարող է տարբերվել սկզբնական շրջանում հայտարարված թվերից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031