Բաժիններ՝

Կաբաևան զավակ է պարգևել Պուտինին. մամուլ

Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի օր չի երևացել հանրության առջև, ինչը կարող է կապված լինել նրա հետ, որ նա հայր է դարձել: Այս մասին հայտնել է շվեյցարական Blick պարբերականը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Շվեյցարիայի հարավում գտնվող Տիչինո կանտոնի (շրջան) բնակիչները հայտնել են, որ օրեր առաջ ծննդաբերելու նպատակով Սուրբ Աննայի կլինիկայում է հայտնվել ռուս հանրահայտ մարմնամարզուհի, նախկին պատգամավոր Ալինա Կաբաևան (լրագրողները քանիցս քննարկել են Ռուսաստանի նախագահի ու հանրահայտ մարզուհու հնարավոր սիրավեպը, սակայն Կրեմլը շարունակ հերքել է այդ լուրերը):

Սուրբ Աննայի կլինիկան հայտնի է իր գինեկոլոգիական բաժանմունքով, բազմաթիվ հարուստ ռուս կանայք ծննդաբերելու և բուժվելու նպատակով եկել են այստեղ: Կլինիկան իր տեղեկատվական-գովազդային նյութերը տարածում է նաև ռուսերենով:

Պարբերականն ընդգծում է, որ օլիմպիական չեմպիոնուհի Կաբաևան Տիչինո կարող էր գալ նաև նրա համար, որ հեռու մնար ռուսական ԶԼՄ-ների ուշադրությունից: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Կաբաևան արդեն իսկ երկու երեխա (որդի և դուստր) է պարգևել Պուտինին: Սակայն այդ տվյալներն այդպես էլ մնացին չհաստատված, իսկ 31-ամյա Կաբաևան հերքել է այդ տեղեկությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս