Բաժիններ՝

Գազի սակագնի վերանայման հարց դեռևս չկա օրակարգում. Շուշան Սարդարյան

Գազի գնի վերանայման հայտով «Գազպրոմ Արմենիան» չի պատրաստվում դիմել  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց ընկերության  մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:

«Մեր օրակարգում դեռևս նման հարց չկա»,-հայտնեց Շ. Սարդարյանը՝ ի պատասխան այն հարցի, թե հնարավո՞ր է արդյոք «Երևան Ջուր» ընկերությանը սակագների վերնայման հայտին հետևի «Գազպրոմ Արմենիայի» դիմումը:

Հիշեցնենք, որ դեռ վերջերս Ազգային ժողովում ՀԾԿՀ 2015թ. գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանի այն հարցին, թե այս կամ հաջորդ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագնի նոր թանկացում սպասվու՞մ է հարցին, տեղեկացրեց. «պետք է ասեմ, որ էլեկտրաէներգիայի սակագինը ուղիղ կապ ունի գազի սակագնի հետ: Այս պահին հայկական կողմը բանակցում է ռուսական կողմի հետ, որպեսզի վերջին շրջանում փոխարժեքի տատանումների արդյունքում Հայաստանին տրամադրվող գազի գինը չթանկանա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս