Բաժիններ՝

Մերկելը Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ չի մեկնի Մոսկվա. Die Zeit

Գերմանական Die Zeit պարբերականի փոխանցմամբ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի մասնակցի Մոսկվայում Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին: Պարբերականն ընդգծել է, որ Մերկելը երկար է տատանվել այդպիսի որոշում ընդունելուց առաջ:

Պատճառն այն է, որ եթե Մերկելը համաձայնվեր մայիսի 9-ին մեկնել Մոսկվա, ապա դա վիրավորական կլիներ Ուկրաինայի իշխանությունների համար: Բացի այդ, տարօրինակ կլիներ տանկերի զորահանդեսին, որոնք հավանաբար օգտագործվում են Ուկրաինայի արևելքի մարտերում:

2005 թվականի մայիսի 9-ին Ռուսաստանում անցկացված զորահանդեսին մասնակցել է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, իսկ Մերկելը Մոսկվա այցելել է 2010 թվականի մայիսի 9-ին:

Եվ այնուամենայնիվ, Մերկելը պլանավորում է այցելել Մոսկվա: Նա կարող է Ռուսաստանի մայրաքաղաք մեկնել մայիսի 10-ին և Պուտինի հետ այցելել Կրեմլի պատի մոտ գտնվող Անհայտ զինվորի գերեզման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031