Բաժիններ՝

Հայաստանն ու Քուվեյթը կհամագործակցեն զբոսաշրջության և գյուղատնտեսության բնագավառներում

Քուվեյթի վարչապետի հրավերով մարտի 11-ից երկօրյա պաշտոնական այցով Քուվեյթի Պետությունում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Մարտի 11-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Քուվեյթի Պետութան վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության կառավարությունների միջև ստորագրվել են զբոսաշրջության և գյուղատնտեսության բնագավառներում 2015-2017 թթ. համագործակցության գործնական ծրագրեր: Հայկական կողմից փաստաթղթերն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, քուվեյթյան կողմից՝ Առևտրի  և արդյունաբերության նախարար Աբդուլմոհսեն Ալ-Մեդեիջը և Քուվեյթի վարչապետի առաջին տեղակալ, Արտաքին գործերի նախարար Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սաբահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031