Հակաօքսիդանտները կանանց պաշտպանում են ինսուլտից

Կարոլինայի ինստիտուտի գիտնականների կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ հակաօքսիդանտներով հարուստ մթերքներ օգտագործող կանայք հազվադեպ են ինսուլտի զոհ դառնում։

Այս պարագայում հետաքրքիր է այն փաստը, որ դա կապված չէ նրանց՝ սրտանոթային համակարգի հիվանդություն ունենալու կամ չունենալու հետ։

Գիտնականները վստահեցնում են, որ ինսուլտի նկատմամբ հակվածությունը կնվազի թթվայնացող սթրեսները և բորբոքումները ճնշելու հաշվին։

Այն դիսբալանսը, որն առաջանում է օրգանիզմի բջիջների վրա բացասական ազդեցություն ունեցող ռադիկալների արտադրման գործընթացի և նրանց՝ չեզոքացնելու հատկության միջև, կոչվում է թթվայնացող սթրես։

Կարդացեք նաև

Հենց այդ երևույթն է դառնում լրջագույն պաթոլոգիաների գլխավոր պատճառը, որոնց թվում են աթերոսկլերոզը, Ալցհեյմերի հիվանդությունը, շաքարախտը և ուրիշներ։

Ավելին՝ թթվայնացող սթրեսը ծերության պրոցեսի բաղկացուցիչներից է։

Գիտնականների փորձարկումներին մասնակցել են ավելի քան 31000 կանայք, որոնք չեն տառապել սրտանոթային որևէ հիվանդությամբ, և վերոնշյալ խնդիրն ունեցող մոտ 6000 կանայք։ Տարիքային դիապազոնը շատ ընդարձակ էր՝ 49-83 տարեկան։ Փորձարկվողների 1-ին խումբը մյուս խմբի համեմատությամբ հաճախ էր տառապում ինսուլտից։

Ելնելով այդ արդյունքներից՝ գիտնականները մասնակիցներին խնդրեցին պատասխանել հարցաթերթիկի՝ նրանց սննդակարգի վերաբերյալ հարցերին։ Հակաօքսիդանտների քանակի վերլուծությունը կատարելիս օգտագործվել է տվյալների ստանդարտ բազան։ Այդ վերլուծությունից հետո բոլոր փորձարկվողները բաժանվել են մի քանի խմբերի։

Դրա հիմնական չափորոշիչը հակաօքսիդանտների քանակական պարունակությունն էր։

Արդյունքում՝ կազմվեցին 9 խմբեր, որոնցից 5-ը սրտանոթային խնդիրներ չունեցող կանանց խմբերն էին, իսկ 4-ը՝ այդ խնդիրներն ունեցողները։

Ըստ ստացված արդյունքների վերլուծության՝ գիտնականները եկան այն եզրակացության, որ իրենց սննդակարգում հակաօքսիդանտների մեծ քանակությամբ մթերքներ ընդգրկած կանայք նվազ հակված են ինսուլտով հիվանդանալու՝ չնայելով անգամ այն հանգամանքին, թե ունե՞ն նրանք սրտանոթային որևէ հիվանդություն, թե՞ ոչ։

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

 

Տեսանյութեր

Լրահոս