Բաժիններ՝

Պուտինը բացարձակապես առողջ է, նրա ձեռքսեղմումն այնքան ամուր է, որ «ձեռք է կոտրում». Պեսկով

Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի չի պլանավորել մասնակցել Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) կոլեգիայի նիստին, որը տեղի է ունենալու այսօր.

«Այո՛, սովորաբար նա մասնակցում է (ԱԴԾ-ի կոլեգիայի նիստին), իսկ այս տարի՝ ոչ, նա չի պլանավորել: Նա մշտապես հանդիպումներ է ունենում, սակայն ոչ բոլոր հանդիպումներն են հրապարակավ:

Ներկայումս օրակարգը շատ լարված է, այն կապված է ճգնաժամային երևույթների և այլնի հետ: Ներկայումս մշտական շփումներ կան թե՛ կառավարության, թե՛ պետական ընկերությունների, թե՛ բանկային միջավայրի հետ: Բնականաբար, դրանց վրա ծախսվում է շատ ժամանակ»:

Պեսկովը հայտարարել է, որ պետք չէ մտահոգվել Պուտինի վիճակի մասին, և որ նախագահը բացարձակապես առողջ է, իսկ նրա ձեռքսեղմումն այնքան ամուր է, որ «ձեռք է կոտրում»:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ Պուտինը հանրության առջև չի երևացել մարտի 6-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս