Բաժիններ՝

Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահների հանդիպումը տեղի կունենա մարտին

Новости-Казахстан լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահների հանդիպումը, որը պլանավորվել էր այս շաբաթ և հետաձգվել է, տեղի է ունենալու մարտին: Այս մասին հայտարարել է Ղազախստանում Բելառուսի դեսպանատան մամլո քարտուղար Վադիմ Սվերչկովը.

«Հանդիպումը չեղյալ չի հայտարարվել, այն հետաձգվել է: Հանդիպումը տեղի կունենա մարտին»: Նախօրեին Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահների հանդիպումը հետաձգվել է:

Նա հերքել էր, որ դրա պատճառը Պուտինի ինքնազգացողության վատթարացումն է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրավերով մարտի 12-13-ին մեկնելու է Աստանա, ուր հանդիպելու է Նազարբաևի ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031