Բաժիններ՝

Մենք ամենաքիչ կոռումպացված կառավարություններից մեկն ենք աշխարհում. Գարիբաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունն աշխարհի ամենաքիչ կոռումպացված կառավարություններից մեկն է: Գարիբաշվիլին հայտարարել է, որ վերջին շրջանում գրանցվել են կոռուպցիոն մի շարք փաստեր, սակայն դրանք չեն կրել համակարգային բնույթ:

Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ որևէ մեկը վեր չէ օրենքից, և յուրաքանչյուր հանցանք կկանխվի անհապաղ. «Մենք հանդիսանում ենք ամենաքիչ կոռումպացված կառավարություններից մեկն աշխարհում: Մենք 11-րդ տեղում ենք, և դա նվաճում է, ինչով ես և իմ թիմը հպարտանում է:

Դա շատ կարևոր ցուցիչ է մեր երկրի, մեր կառավարության համար: Ես ցանկանում եմ, որ մենք մեծ ուշադրություն հատկացնենք դրան: Մենք անողոք ենք լինելու կոռուպցիայի հանդեպ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031