10 պատճառ ատամի մածուկը այլ նպատակներով օգտագործելու համար
takprosto.cc կայքը ներկայացրել է ատամի մածուկն այլ կերպ օգտագործելու 10 պատճառ:
1. Ատամին մածուկն օգտագործելով՝ հեշտությամբ կարող եք սպիտակեցնել հին, խամրած սպասքը:
2. Ատամի մածուկն օգտակար է նաև ակնոցները մաքրելու համար: Ատամի մածուկի շատ փոքր մաս պետք է քսել ակնոցների ներքին հատվածին:
3. Կոշիկների սպիտակ հատվածները մաքրելը շատ դժվար է: Երբեմն հնարավոր չի լինում դրանց վերադարձնել նախկին սպիտակությունը: Ատամի մածուկով կոշիկի սպիտակ հատվածներին կարելի է վերադարձնել դրանց նախկին գույնը:
4. Բաց գույնի պատերի վրա առաջացող դեֆեկտները կարելի է շտկել ատամի մածուկով:
5. Եթե մթերք պատրաստելուց հետո ձեր ձեռքերից ձկան, սխտորի կամ էլ սոխի հոտ է գալիս, ձեռքերը կարող եք լվանալ ատամի մածուկով, և հոտը կանհետանա:
6. Եթե արդուկը հագուստի վրա հետքեր է թողնում, ապա այն պետք է մաքրեք ատամի մածուկով:
7. Դիսկի վրա առաջացած խազերը ևս կարելի է հեռացնել ատամի մածուկով: Սակայն այս դեպքում քիչ ատամի մածուկ պետք է վերցնեք:
8. Լվացարանը մաքրելու համար ևս ատամի մածուկը կարող է պետք գալ:
9. Լոգարանի մյուս հատվածները մաքրելու համար ևս կարող եք ատամի մածուկ օգտագործել:
10. Որպեսզի լոգարանի դուռը մաքուր լինի, այն կարող եք մաքրել ատամի մածուկով:
Թարգմանությունը 168.am-ի