Մեծագույն խաղ

«Երբ ստեղծվեց Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը, փաստորեն, ամբողջ ներքին կյանքը դրա շուրջ էր պտտվում` տարբեր տարիներին տարբեր դրսևորումներով։ Այսինքն` ստեղծվել էր փողի վրա հիմնված մի փուչիկ, որն անընդհատ ինչ-որ անհասկանալի դերեր էր կատարում։ Ի վերջո, 2012-ից հետո դա բերեց նրան, որ ընդհանրապես տպավորություն ստեղծվեց, որ այդ քաղաքական փուչիկն ինքն է ընդդիմադիր, և իր մարմնով լցվեց ամբողջ ընդդիմադիր դաշտը` դրանով իսկ, փաստորեն, լրիվ սնանկացնելով եղած-չեղած կուսակցություններին, որոնք ենթարկվեցին այդ խաղի կանոններին, սկսեցին ստեղծել տարբեր հարաբերություններ` հույսեր կապելով, թե ինչ-որ նոր ձևեր կգտնեն։ Բազմիցս ասել եմ, որ սա իշխանական պրոյեկտ է, և նպատակն ընդդիմադիր դաշտում ամբողջ քաղաքականությունը ոչնչացնելն էր, և կյանքն ամեն օր դա ցույց էր տալիս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

Նաև հավելեց. «Ծառուկյանը դարձել էր ինչ-որ միֆական քաղաքական կերպար, որի հետ բոլորը սկսել էին հույս կապել, մինչև այդ մարդուն կանչեցին ու ասացին` գնա տուն։ Դրանից հետո պայթեց ոչ թե ընդդիմադիր դաշտը, այլև ինֆորմացիոն փուչիկը։ Բոլորը, ի վերջո, հասկացան, որ սա մեծագույն խաղ էր, որը տարիներ շարունակ խաղարկել են մեր ժողովրդի գլխին, և այդ ամբողջ ընդդիմադիր դաշտն էլ մեծ հաճույքով գնացել է այդ խաղերին` իրենց ներշնչելով, որ դրանից մի բան կստանան»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս