ՆԱՏՕ-ն Բալթիկայի երկնքում ռուսական ինքնաթիռի հայտնվելուց հետո օդ է բարձրացրել իր կործանիչները
Gazeta.ru-ի փոխանցմամբ` Բալթիկայի երկնքում տագնապի ազդանշանով օդ են բարձրացվել Իտալիայի ռազմաօդային ուժերի կործանիչները` կապված երկնքում ռուսական Ил-78 լիցքավորիչ ինքնաթիռների հայտնվելու հետ: Այս մասին հայտնել են Լատվիայի ազգային զինված ուժերը:
Դրանց հաղորդմամբ` Typhoon տիպի կործանիչներն օդ են բարձրացվել երեկ` վերահսկելու համար Բալթիկ ծովի վրայով Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Ил-78 ինքնաթիռը:
Փետրվարին Բալթիկայում գրանցվել է նմանատիպ 5 միջադեպ: Փետրվարի 9-ին էլ Typhoon կործանիչներն օդ են բարձրացվել Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Ил-20 ինքնաթիռը որսալու համար: