ԱՄՆ-ի իշխանություններն այսօր կարող են հայտարարել Ուկրաինային զենք մատակարարելու մասին
Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ` ԱՄՆ-ի ղեկավարությունը դեռ միասնական կարծիքի չի եկել Ուկրաինային զենք մատակարարելու հարցում: Սակայն այսօր կարող է հայտարարվել Կիևին ռազմական տեխնիկա ուղարկելու մասին:
Ավելի վաղ ԱՄՆ-ը բյուջեից 118 միլիոն դոլար է հատկացրել ուկրաինական բանակին ոչ մահաբեր սպառազինություն մատակարարելու համար, ինչպիսիք են ռադարներն ու գիշերային տեսանելիության սարքերը, սակայն ուղարկվել է սարքավորման միայն մասը:
Չորեքշաբթի կարող է պարզվել, թե Ուկրաինան երբ կստանա տեխնիկայի մնացյալ մասը: ԱՄՆ-ը պլանավորում է այդ նպատակին հատկացնել ևս 120 միլիոն դոլար: