Բաժիններ՝

ԱՄՆ պետդեպարտամենտը դատապարտել է Ղրիմի մասին ռուսական փաստագրական ֆիլմը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ «Ղրիմ. Վերադարձ հայրենիք» ռուսական նոր փաստագրական ֆիլմը արտացոլում է Ուկրաինայի հանդեպ Կրեմլի մոլորեցնող մոտեցումը.

«Այն, ինչ մենք տեսանք, համաձայնեցված է մոլորեցնող մոտեցման հետ՝ կապված Ուկրաինայի արևելքի դեպքերին Ռուսաստանի մասնակցությունը հերքելու հետ»: Փսակին մանրամասնել է, որ նկատի ունի Մոսկվայի կողմից Ղրիմի զավթմանը մասնակցելու հերքումը:

Պսակին խոստովանել է, որ մանրակրկիտ տեղեկատվություն չունի ֆիլմի բովանդակության մասին: Ֆիլմի մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքը հայտարարել է մարտի 8-ին: Ֆիլմի ցուցադրությունը կարող է տեղի ունենալ մարտի 18-ին:

2014 թվականի մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց հանրաքվե, որի մասնակիցների 96 տոկոսը կողմ արտահայտվեց թերակղզին Ռուսաստանին միացնելուն: Արդեն մարտի 18-ին Ղրիմի իշխանությունները Մոսկվայի հետ ստորագրեցին համապատասխան պայմանագիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031