Բաժիններ՝

Ինչի հետևանք էր Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպը

Գյումրիում մարտի 7-ի երեկոյան տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ’ ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով: Այս գործով կասկածյալի դատավարական կարգավիճակ և ձերբակալված անձ դեռևս չկա: Այս քրեական գործող հետախուզվող անձիք դեռևս չկան: Այս մասին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

Դեպքի հետ կապված «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինչ ցանվել էր, այն էլ հնձվեց:

«Քաղաքում ծայրահեղ սոցիալական վիճակը, կրիմինալով կառավարումը լարված իրավիճակ էր ստեղծել: Մենք բազմիցս ասել ենք, որ Գյումրու հանդեպ վերաբերմունքն այլ պետք է լինի, մասնավորապես՝ ոստիկանական ուժերի ամրացում, որպեսզի կրիմինալը ճնշվի, աշխատանք պետք է տարվի նաև արմատացած ծանր հոգեբանական վիճակը հաղթահարելու համար, ներդրումներ պետք է արվեն գործազրկությունը կրճատելու համար և այլն»,- ասաց Վ. Թումասյանը՝ նշելով, որ նման դեպքերը ցավալի անդրադարձ են ունենում քաղաքի վրա:

Նշենք, որ  2015 թվականի մարտի 7-ին Գյումրիի բժշկական կենտրոն քաղաքի Մյասնիկյան փողոցի 165 տան դիմացից տարբեր մարմնական վնասվածքներով 6 անձ է տեղափոխվել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս