Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան սպառազինության ներկրման ցուցանիշով դարձել է համաշխարհային առաջատար

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան դարձել է սպառազինության ներկրման համաշխարհային առաջատար: Այս մասին է վկայում ամերիկյան IHS ընկերության հետազոտությունը: Այդպիսով, Սաուդյան Արաբիան նախորդ տարի գերազանցել է Հնդկաստանին, ով տվյալ ոլորտի առաջատար է դարձել 2013 թվականին:

Չինաստանը հինգերորդ հորիզոնականից բարձրացել է մինչև երրորդ հորիզոնական: Միևնույն ժամանակ զենքի առաջատար արտահանողը շարունակում է մնալ ԱՄՆ-ը, ինչպես նաև Ռուսաստանն ու Ֆրանսիան:

Փորձագետներն աշխարհում ռազմական ծախսերի մեծացումը բացատրում են զարգացող երկրների ռազմական ավիացիայի համար գնումներով և Մերձավոր Արևելքում ու Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ) տիրող անկայուն իրավիճակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031