Բաժիններ՝

Չինաստանում խստացվում է օնլայն առևտրի վերահսկողությունը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի կառավարությունը որոշել է խստացնել ինտերնետային առևտրի կարգավորումը: Այս մասին հայտարարել է Չինաստանի Պետխորհրդին կից Արդյունաբերության ու առևտրի հարցերով պետական վարչության ղեկավար Չժան Մաոն:

Նման որոշման համար հիմք է ծառայել այն, որ օնլայն առևտրի ժամանակ ի հայտ են գալիս բազմաթիվ կեղծիքներ. «Ինտերնետային առևտրային հարթակները պետք է ստանձնեն առանցքային պարտավորություններ»: Մաոն խոստացել է նախապատրաստել տվյալ ոլորտի նոր օրինագծեր և օնլայն-խանութների բազայի ստեղծում:

Հունվարին Չինաստանում հրապարակել էին ինտերնետային առևտրային հարթակների ստուգման արդյունքները: Չինաստանում գործող խոշորագույն «Թաոբաո» օնլայն առևտրի պորտալում ապրանքների գրեթե 2/3-ը համարվել են կեղծիքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031