Բաժիններ՝

Այսօր մեկնարկում է արևային մարտկոցներով ինքնաթիռի շուրջերկրյա ճամփորդությունը

Ամերիկյան NBC News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ արևային մարտկոցներով Solar Impulse 2 («Արևային ազդակ 2») ինքնաթիռն այսօր Աբու Դաբիից սկսում է իր շուրջերկրյա ճամփորդությունը: Ակնկալվում է, որ թռչող սարքը 5 ամսում կհաղթահարի 35.000 կիլոմետր:

Ենթադրվում է, որ այն Աբու Դաբիից կուղղվի Օման, այնտեղից էլ՝ Հնդկաստան ու Չինաստան: Ապա նա կանցնի Խաղաղ օվկիանոսի վրայով, կհասնի ԱՄՆ, իսկ հետո՝ Եվրոպայի երկրներ: Այն մուտք չի գործի Ռուսաստանի օդային տիրույթ: Ճամփորդության ընթացքում սարքը կատարելու է 12 վայրէջք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031