Բաժիններ՝

Եվրոպան չի կարողանում միասնական դիրքորոշում մշակել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում. Տուսկ

Ամերիկյան The New York Times թերթին տված հարցազրույցի ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրոպան ներկայումս չի կարողանում միասնական դիրքորոշում մշակել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում:

Նա ընդգծել է, որ Եվրոպայում մի շարք քաղաքական գործիչներ պատրաստ են հավատալ նրան, որ առկա է բարի կամքի հնարավորություն (Ռուսաստանի կողմից ուկրաինական հակամարտության կարգավորման մասով): Տուսկը խոստովանել է, որ առավել թերահավատորեն է տրամադրված և անհրաժեշտ է համարում պատժամիջոցների հարցում Եվրոպայի պառակտմանը մշտապես հակազդելը:

Տուսկի խոսքերով՝ շատ բար է 28 երկրների միջև կոնսենսուսի հասնելը, քանի որ նրանք նաև 28 ժողովրդավարություն են, և որ իրենք պետք է սովորեն ապրել ատանց պատրանքների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս