Մերկելը Ճապոնիայում կոչ է արել պահպանել ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները
Ճապոնական Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ճապոնիա կատարած այցի ժամանակ կոչ է արել պահպանել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ:
Դրա հետ մեկտեղ նա ընդունել է հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղիները որոնելու անհրաժեշտությունը: Բացի այդ, Մերկելն իր ելույթում կողմ է արտահայտվել ՄԱԿ ԱԽ-ի բարեփոխմանը և ընդգծել է Ճապոնիայի ու Բրազիլիայի հետ համագործակցության կարևորությունը, ինչը մասնավորապես վերաբերում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին:
Այսօր երեկոյան Մերկելը կհանդիպի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ և կքննարկի Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև մի շարք այլ հարցեր: Սա վերջին 7 տարում Գերմանիայի կանցլերի պաշտոնական առաջին այցն է Ճապոնիա: