Շնչառական վարժությունը՝ ծխելը թողնելու միջոց. ազատվեք վատ սովորությունից

Ծխելը տհաճ սովորություն է, որից քչերին է հաջողվել հեշտությամբ ազատվել: Գոյություն ունի մի լավ միջոց, որը կօգնի ձեզ այս հարցում: takprosto.cc-ն առաջարկում է փորձել հատուկ շնչառական մի վարժություն, որը կօգնի ձեզ ճիշտ մարզել շնչառական օրգանները և կմաքրի ծխախոտի վատ հետևանքները:

Վարժություն առաջին- Երբ ծխելու խիստ զգացողություն ունենաք, դուրս եկեք մաքուր օդի: Ուղիղ կանգնեք, թուլացեք, խորը շունչ քաշեք և 2-5 վայրկյանով պահեք շնչառությունը: Այնուհետև դանդաղ արտաշնչեք: Արտաշնչելու վերջում պահեք շնչառությունը ևս 2-5 վայրկյանով: Կրկնեք վարժությունը 10 անգամ: Ուղեղը թթվածին կստանա, և թեթևակի գլխապտույտ կզգաք: Որոշ ժամանակով կկորցնեք ծխելու ցանկությունը:

Վարժություն երկրորդ- Քթով դանդաղ ներշնչեք և փոքր-ինչ ու արագ արտաշնչեք բերանով: Այս վարժությունն անելիս աստիճանաբար տեմպն արագացրեք: Մի վարժության ընթացքում 30 անգամ ներշնչեք և արտաշնչեք: Յուրաքանչյուր անգամից հետո մեկ րոպե հանգստացեք: Լավ արդյունքի հասնելու համար պետք է 5-6 անգամ կատարել նույն վարժությունը:

Վարժություն երրորդ- Ուղիղ նստեք կամ կանգնեք, թուլացեք: Ներշնչելիս սկզբում լցրեք թոքերի ներքևի հատվածը, որովայնն այս ընթացքում դուրս ցցեք: Այնուհետև կրծքավանդակը՝ նեքևից վերև: Ամբողջ իրանով, ասես՝ ալիք անցնի: Եվ, որպեսզի այս ամենը բնական լինի, ողնաշարը պետք է ուղիղ պահել: Օդը դուրս բերելիս տեղի է ունենում հակառակ գործընթացը: Սկզբում մի փոքր ներս քաշեք որովայնը, այնուհետև՝ կրծքավանդակը: Փորձեք կատարել սա մի քանի անգամ: 4 հաշվին դանդաղ ներշնչեք քթով, ևս 4 հաշվին դանդաղ արտաշնչեք, ևս մեկ անգամ կատարեք այս ամենը: Այս վարժության ժամանակ թոքերը ստանում են բավական քանակությամբ թթվածին:

Կարդացեք նաև

Կատարեք այս վարժություններն ամեն անգամ, երբ ծխելու ցանկություն կառաջանա: Այսպիսով ոչ միայն կխուսափեք վատ սովորությունից, այլև կմարզեք շնչառական օրգանները և կմաքրեք թոքերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս