Վե՛րջ դրեք սակավարյունությանը
Եթե տառապում եք անեմիայով (սակավարյունություն), բայց չեք ընդունում կարմիր միսն ու համապատասխան դեղամիջոցները, ապա այս բնական ըմպելիքը հենց ձեզ համար է:
Բաղադրատոմսը
- 2 կիվի
- 1 փոքր վարունգ
- Կես բաժակ խաղող
- Կես բաժակ թարմ սպանախ
- Կես բաժակ ջուր
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները բլենդերով խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Խմեք այս ըմպելիքը թարմ վիճակում: Շատ կարևոր է այն խմել դատարկ ստամոքսին:
Այս՝ հակաօքսիդանտներով և մանրաթելերով հարուստ ըմպելիքը լավ է ամբողջ օրգանիզմի համար: Կիվիի մեջ եղած վիտամին C-ն օգնում է յուրացնել սպանախի երկաթը: Այս ըմպելիքի կանոնավոր օգտագործման դեպքում արյան մեջ երկաթի քանակությունը կշատանա և կամրացնի իմունային համակարգը:
Եթե կիվիից ալերգիա ունեք, ապա կարող եք դրա փոխարեն նարինջ օգտագործել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը