Բաժիններ՝

Ճապոնուհին օգտագործված կահույք գնելուց հետո դրանում հայտնաբերել է մոտ 16.000 դոլար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ճապոնուհին 1.9 միլիոն իեն (մոտ 15.800 դոլար) է հայտնաբերել իր գնած, օգտագործված կահույքում: Մարտի սկզբին կինն օգտագործված կահույք էր գնել կոմիսիոն խանութում, ապա տանը դրանում հայտնաբերել էր կանխիկ խոշոր գումար:

Գնորդուհին դիմել է ոստիկանությանը` հայտարարելով գտածոյի մասին: Իրավապահ մարմինները կարծում են, որ գումարը կարող է մոռացած լինել կահույքի նախորդ տերն ու սկսել է փնտրել նրան: Ճապոնական օրենսդրության համաձայն` կանխիկ գումար գտած մարդը պարտավոր է այն հանձնել ոստիկանությանը:

Եթե գումարի սեփականատերը չի հայտնաբերվում, ապա այն գտած մարդը երեք ամիս անց ստանում է դրան հավակնելու իրավունք: Գտածոն յուրացնելը պատժվում է որպես հանցանք: Գումարի տերը կարող է շնորհակալություն հայտնել այն գտնողին և նրան նվիրել վերադարձրած գումարի 10-30 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս