Հռոմի պապը Վատիկանում ընդունել է Իլհամ Ալիևին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ մեկնել է Վատիկան, ուր նրան ընդունել է Կաթոլիկ եկեղեցու ղեկավար, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունները և մշակութային տարբեր նախագծերի իրագործումը, որոնց վերջին տարիներին Վատիկանում իրականացնում է Հեյդար Ալիևի հիմնադրամը: Վերջինս ֆինանսավորում է Վատիկանի գրադարանին: Ալիևը գորգ է նվիրել Հռոմի պապին:

Տեսանյութեր

Լրահոս