5 պատճառ՝ թեյի փաթեթները չշպրտելու համար

Թեյի փաթեթներն օգտագործելուց հետո մի շտապեք դրանք դեն  նետել: Նույնիսկ օգտագործված փաթեթները  շատ օգտակար են առօրյա օգտագործման համար: takprosto.cc կայքը ներկայացնում է 5 պատճառ, թե ինչո՞ւ չի կարելի դեն նետել թեյի փաթեթները:

1. Մաշկային խնդիրները՝ վերքեր, կապտուկներ, քերծվածքներ, ցան, միջատների խայթած հատվածներ… այս ամենը թեյի փաթեթի շնորհիվ կարելի է աննկատ դարձնել: Պարզապես այն պահեք սառը ջրի տակ և 15 րոպեով տեղադրեք անհանգստացնող մասին: Թեյը պարունակում է այնպիսի տարրեր, որոնք հանգստացնում են մաշկը, հանում կարմրությունը:

Թեյի փաթեթը կարող է նաև հեռացնել մաշկի պիգմենտային կետերը, հերպեսն ու աչքերի ներքևի հատվածի մուգ գույնը:

2. Կոշիկների տհաճ հոտը կվերանա, եթե թեյի փաթեթը (օգտագործելուց հետո՝ չորացրած վիճակում) դնեք կոշիկի մեջ: Այն իր մեջ է ներծծում ավելորդ խոնավությունն ու հոտերը:

3. Ինչպե՞ս մաքրել կեղտոտ սպասքը՝ առանց քիմիական միջոցներն օգտագործելու: Սպասքը, թեյի փաթեթների հետ միասին, մեկ գիշեր դրեք ջրի մեջ, առավոտյան  կեղտն ինքն իրեն կմաքրվի:

4. Թեյի փաթեթները մանր միջատների և կրծողների թշնամիներն են: Թեյի հոտը նրանց վախեցնում է: Փաթեթները տեղավորեք այն վայրերում, որտեղ նկատել եք վնասատուներին, և նրանք այլևս այնտեղ չեն երևա:

5. Թեյի օգտագործված փաթեթը տեղավորեք սառնարանում, այնտեղից միշտ հաճելի հոտ կգա: Թեյի փաթեթները ներծծում են մթերքների ավելորդ հոտերն ու պահպանում սառնարանի խոնավության բալանսը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս