Բաժիններ՝

Պորոշենկոն Գերագույն ռադային է ներկայացրել զինված ուժերի թվակազմի մեծացման մասին օրինագիծը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադային է ներկայացրել Ուկրաինայի զինված ուժերի թվակազմի մասին օրինագիծը: Այն խորհրդարանում գրանցվել է այսօր:

Դրան կից բացատրագրում անհրաժեշտ է համարվում Ուկրաինայի զինված ուժերի թվակազմը հասցնել մինչև 250.000-ի, և ոչ ավելին, որոնցից 204.000-ը կազմելու են զինծառայողները:

Սրա հետ մեկտեղ նշված է, որ հատուկ ժամանակներում զինված ուժերի թվակազմը կարող է մեծացվել զորակոչի հաշվին. «Հաշվի առնելով ռազմական ոլորտում Ուկրաինայի ազգային անվտանգության սպառնալիքները, որոնք կրում են երկարաժամկետ բնույթ՝ ձևավորել 11 բրիգադ, չորս գունդ, 18 գումարտակ, 16 առանձին վաշտ և տարբեր նշանակության 13 դասակ»:

Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել էր, որ ուկրաինական բանակը վերածնվում է վիթխարի ջանքերի գնով, և որ պլանավորված է արդեն այս տարի զինված ուժերի թվակազմը հասցնել մինչև 250.000-ի: Զինված ուժերի թվակազմը 68.000-ով մեծացնելու և մինչև 250.000-ի հասցնելու պլանների մասին բարձրաձայնել էր նաև Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս