Բաժիններ՝

Ալի Խամենեին վիրահատության է ենթարկվել. մամուլ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հոսպիտալացվել է: Նա գտնվում է բավական ծանր վիճակում: Այս մասին հայտնել են արաբական ԶԼՄ-ները:

Նրանց հաղորդմամբ՝ 76-ամյա Խամենեին վիրահատության է ենթարկվել հիվանդանոցում: Իրանում պաշտոնական աղբյուրները դեռ չեն հաստատել Խամենեիի ծանր վիճակի մասին տեղեկությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, թե Խամենեիի մոտ ախտորոշել են շագանակագեղձի քաղցկեղ: 2014 թվականի սեպտեմբերին Խամենեիին վիրահատել են, այն անցել է հաջող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031