Ինչպե՞ս ազատվել ծնկի ցավերից

Հասկանալու համար, թե ինչո՞ւ են ցավում ծնկները, նախ և առաջ պետք է ծանոթանալ ծնկահոդի անատոմիային: Ծնկները շատ բարդ և խոշոր մեխանիզմ են, որոնց կենսագործունեությունն ապահովում են մի քանի ոսկորներ, մկաններ և հյուսվածքներ:

Ինչպե՞ս բուժել ծնկների ցավը

1. Ձվի դեղնուցը հարեք բևեկնայուղով (скипидар) և մեկ գդալ խնձորի քացախով: Քսեք ծնկներին և տաք շալով փաթաթեք:

2. Ծնկների սաստիկ ցավի դեպքում վերցրեք 1ճ/գ մաքուր կերոսին և մեկ կարտոֆիլ: Կարտոֆիլը լավ լվացեք և կեղևի հետ միասին քերեք:  Խառնեք կերոսինի հետ և անմիջապես դրեք ցավոտ մասին. Ոչնչով փաթաթել պետք չէ: 14-15 րոպե պահեք և հանեք, չոր անձեռոցիկով սրբեք ծունկը: Այս գործողությունը պետք է կատարել ամեն օր քնելուց առաջ: Գիշերը ծունկը պետք է փաթաթել բրդյա շալով:

Կարդացեք նաև

3. Օրական 2 անգամ ուտելու ընթացքում մեկ ամպուլա տրոքսեվազին ընդունեք և միևնույն ժամանակ ինդովազինով տրորեք ծնկները: Ինդովազինը գել է, որն օգտագործվում է հոդերի և անոթների հիվանդությունների դեպքում:

4. Գնեք հողաթափեր՝ ձեր սովորական համարից 2 համար մեծ, և տակացուի (стелька) փոխարեն օգտագործեք եղինջի թարմ տերևներ, օրը 2-3 անգամ փոխեք: Մեկ ամսվա ընթացքում կատարեք այս գործողությունն ամեն օր:

cunk5. 0.5 լիտրանոց տարայի մեջ կեֆիր լցրեք և վրան աշորայի հացով (ржаной хлеб) ծածկեք այնպես, որ տարան ամբողջովին ծածկվի, և ավելացրեք 1 թ/գ սոդա: Տարան 5 րոպեով դրեք մութ վայրում, այնուհետև քամեք: Ստացված լուծույթից ցավոտ  հոդերին  կոմպրես արեք և թողեք ամբողջ գիշեր: Բուժման տևողությունը 3-4 օր է:

6. Հավասար քանակությամբ մեղրը, ջրիկ մանանեխը, սոդան և աղն իրար խառնեք և ստացված լուծույթը քսեք ծնկներին, և պոլիէթիլենից, բամբակից և բինտից պատրաստված կոմպրեսով փաթաթեք: Թողեք մեկ գիշեր, իսկ առավոտյան լվացեք տաք ջրով: Բուժման տևողությունը՝ 4 կոմպրեսից ոչ պակաս:

7. Բամբակի բարակ շերտը թրջեք 5%-անոց յոդով և դրեք ծնկների վրա, լավ տաքացրեք և պինդ փաթաթեք: Սուր այրոցների դեպքում քանդեք: 5-10 րոպեի ընթացքում ցավն ամբողջովին կանցնի, իսկ յոդից առաջացած կարմրությունը շուտ կանցնի:

8. Դույլի մեջ լցրեք սոճու ճյուղեր, վրան ջուր լցրեք և եփեք, մեկ օրվա ընթացքում թրմեք: Երեկոյան տաքացրեք և լվացեք ծնկները: Ճյուղերն ամեն անգամ պետք է թարմ լինեն: Բուժման տևողությունը 1 ամիս է:

9. Ծնկների ցավի դեպքում մանր կտրատեք 1 կգ մաղադանոսը և մեկ խոշոր կիտրոն, անցկացրեք աղացի միջով և ավելացրեք 1.5 բաժակ մեղր, լավ խառնեք և պահեք սառնարանում: Խմեք օրական 1ճ/գ առավոտյան՝ քաղցած ստամոքսին:

10. Աղերի կուտակման դեպքում վերցրեք 50մլ յոդ և 50մլ ամոնիակի սպիրտ, ապակե տարայի մեջ միախառնեք բաղադրիչները և դրեք մութ անկյունում: Մեկ օր անց լուծույթի գույնը կպարզվի: Քսեք ծնկներին գիշերը կամ օրվա ցանկացած ժամի՝ առանց ծունկը փաթաթելու:

Առո՛ղջ եղեք

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս