Բաժիններ՝

Սպասում են`երկաթյա խողովակը գլխների՞ս ընկնի

Գյումրու բնակիչ Արտո Պապիկյանն է: Վերջինս բնակվում է Վազգեն Սարգսյան 6 ա շենքում եւ բողոքում է, որ դրա ձախ մասում գտնվող նախկին կաթսայատան երկաթյա ծխատարը չեն ապամոնտաժում: Խողովակի ամրացման բետոնյա ծածկույթը բավական հին է, ուստի ծխատարը կարող է ինչ-որ ժամանակ հետո ընկնել:

Այն ճոճվելուց պահող երկաթյա լարերից մեկն էլ պոկվել է, քամու ժամանակ մյուս լարերը տատանվում են: Խողովակը տեղի բնակիչների համար մեծ վտանգ է ներկայացնում, քանի որ բնակելի շենքից եւ հարակից մի քանի շինություններից ավելի բարձր է եւ դժվար չէ պատկերացնել, թե այդ խողովակի` մոտակա դպրոցի, տնակներից մեկի կամ շենքի վրա ընկնելն ինչպիսի ողբերգական հետեւանքների կհանգեցնի:

Ի՞նչ կարգի տեխնիկա է անհրաժեշտ եւ որքա՞ն գումար արժե նման խողովակն ապամոնտաժելու համար:

Շիրակի մարզի փրկարարական վարչության աշխատակիցներից մեկն «Ասպարեզի» հետ զրույցում ասաց, որ խողովակն ապամոնտաժելու համար համապատասխան տեխնիկա չունեն, սակայն վարչության պետ Մարատ Սարիբեկյանն ասաց, որ բնակիչները կարող են դիմել իրենց, նայեն, թե ինչո՞վ կարող են օգտակար լինել, չէ՞ որ բնակիչների համար այն վտանգ է ներկայացնում:

Նշենք որ նախկին կաթսայատան տարածքը սեփականաշնորհված է, սակայն սեփականատերը խողովակն ապամոնտաժելու համար եւս որեւէ քայլ չի ձեռնարկում:
Ի դեպ, շենքի աջ մասում է գտնվում հեռուստաաշտարակ, որի վրա տեղակայված են հաղորդիչ կայաններ: Քանի որ շենքը վթարային է, իսկ դրա ձախ մասում գտնվող հեռուստաաշտարակի վրա տեղակայված հաղորդիչ կայաններն անընդհատ էլեկտրամագնիսական ճառագայթներ են արձակում, ուստի, որպես փոխհատուցում, իրենց առողջությանը պատճառվող վնասի, շենքի որոշ բնակիչներ պահանջում են քաղաքապետարանից` փոխհատուցել իրենց, վթարային շենքի հիմնաքարերի խոնավությունը վերացնելու եւ կտուրը նորոգելու տեսքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս